Մատչելիության հղումներ

Երիտասարդները սկզբունքայնության կոչ են անում քաղաքական գործիչներին


Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Վահե Սարգսյանը փաստեց. - «Ցավալին այն է, որ այս անարդարացի խաղի կանոնները ընդունում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, իսկ հասարակությունը այս ամենի նկատմամբ անտարբեր է»:

Այսօրվա հավաքը այն հազվագյուտներից էր, որտեղ թե' ընդդիմադիր, թե' իշխանամետ կուսակցությունները ներկայացնող երիտասարդ գործիչները չունեին հակասություններ եւ հանդես էին գալիս միասնական ճակատով: «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Նարեկ Մալյանի խոսքերով՝ Հայաստանում երիտասարդ կարիերիստներին գրավում է ոչ թե կուսակցության գաղափարախոսությունը, այլ «դրա ֆինանսական վիճակը կամ հնարավորությունները»:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG