Մատչելիության հղումներ

Կանխվել է Ռուսաստանից Հայաստան չմշակված ալմաստների ապօրինի տեղափոխման փորձ


Օրերս Ռուսաստանի իրավապահները կանխել են Հայաստան շուրջ 500 գրամ չմշակված ալմաստների ապօրինի արտահանման փորձ:

«Ռեգնում»-ի փոխանցմամբ, մաքսանենգ բեռը Միներալնիյե Վոդի քաղաքի օդանավակայանում հայտնաբերվել է Մինվոդի-Երեւան չվերթի մի ուղեւորի մոտ: Ալմաստի խմբաքանակը ուղարկվել է փորձաքննության Մոսկվա: Հաստատվելու դեպքում ուղեւորի նկատմամբ հարուցվելու է քրեական գործ՝ մաքսանենգություն հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG