Մատչելիության հղումներ

Քենիայի նախագահը հայազգի եղբայրների հետ կապված հետաքննություն է կարգադրել


Քենիայի նախագահը կարգադրել է հետաքննել մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում հայազգի եղբայրներին առնչվող միջադեպը:

Մվայի Քիբակին հրահանգել է հետաքննել անցած շաբաթ օդակայանում կատարվածը, երբ հայազգի եղբայրները թույլ չեն տվել անվտանգության աշխատակիցներին ստուգել իրենց պայուսակը, իսկ նրանցից մեկը ատրճանակով սպառնացել է մաքսայիններին, ինչից հետո եղբայրները վերցրել են պայուսակը եւ հեռացել:

Հաջորդ օրը նրանք ձերբակալվել եւ արտաքսվել են Քենիայից:

Այս միջադեպի հետ կապված Քենիայի նախագահը ժամանակավորապես կասեցրել է Քրեական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարի եւ մի շարք այլ պաշտոնյաների լիազորությունները:

Քենիայի իշխանությունները պաշտոնապես չեն հրապարակել հայազգի եղբայրների ինքնությունը, քաղաքացիությունը եւ Քենիայի կառավարության հետ նրանց հարաբերությունները, սակայն Քենիայի մամուլը գրում է, որ խոսքը Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի մասին է, ովքեր ներկայանում են որպես գործարարներ: Քենիայի ընդդիմադիր պատգամավորներից մեկը մի քանի ամիս առաջ հայտարարել են, որ եղբայրները վարձկաններ են, որոնք օգտագործվում են ընդդիմության դեմ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG