Մատչելիության հղումներ

Բուշն անակնկալ այցով ժամանել է Բաղդադ


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշն անակնկալ այցով ժամանել է Բաղդադ, որտեղ մնացել է մի քանի ժամ:

«Ես եկել եմ ձեզ հավաստիացնելու, որ եթե Ամերիկան խոստում է տալիս, անպայման կատարում է իր խոստումը»,֊ - ասել է Բուշը Իրաքի վարչապետ Նուրի ալ ֊Մալիքիին, որը հանդիպումից ընդամենը 5 րոպե առաջ է տեղեկացել ԱՄՆ֊-ի նախագահի անսպասելի այցի մասին:

«Աստծո կամոք բոլոր տառապանքները կավարտվեն, բոլոր զինվորները կվերադառնան իրենց երկրները՝ վայելելով մեր երախտագիտությունը իրենց կրած զրկանքների համար»,֊ - նշել է Ջորջ Բուշը:

ԱՄՆ֊-ի նախագահը հավաստիացրել է Իրաքի կառավարության անդամներին, որ իր երկիրը շահագրգռված է, որպեսզի Իրաքում կայունություն հաստատվի:

Մալիքին համոզմունք է հայտնել, որ իր երկիրը հաղթանակ կտանի ահաբեկչության դեմ, իսկ դժվարություները կհաղթահարվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG