Մատչելիության հղումներ

Խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը


Հայաստանի Ազգային Ժողովը երեքշաբթի օրը վավերացրեց 2006 թվականի ապրիլի 25֊-ին Թբիլիսիում ստորագրված՝ «Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը:

Փաստաթղթի համաձայն, ճանապարհային վճարից, ինչպես նաեւ մաքսային վճարներից փոխադարձաբար ազատվում են ոչ միայն բեռնատար տրանսպորտային միջոցները, այլեւ ավտոբուսները եւ թեթեւ մարդատար ավտոմեքենաները:

Դեռեւս 2005 թվականին Վրաստանն օրենք է ընդունել, որով օտարեկրյա բոլոր տրանսպորտային միջոցները Վրաստան մուտք գործելիս ազատվեցին ճանապարհային վճարներից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից: Կնքված է անորոշ ժամկետով, ցանկացած պահի կողմերից մեկը կարող է ծանուցել այն դադարեցնելու մասին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG