Մատչելիության հղումներ

Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ կհայտարարվի համաներում


Հայաստանում անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարվելու է համաներում:

Երեւանում այսօր կայացել է համաներման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը, նիստի ընթացքում քննարկվել են համաներման հիմնական մոտեցումները: Միաձայն որոշում է կայացվել՝ առաջարկել համաներում կիրառել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանք են գործելեն մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը:

Սաղաթելյանը չմանրամասնեց, թե ու՞մ վրա է տարածվելու համաներումը եւ ի՞նչ չափով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG