Մատչելիության հղումներ

Կիպրոսը շարունակում է խոչընդոտել Եվրամիություն - Թուրքիա մերձեցմանը


Կիպրոսը շարունակում է խոչընդոտել Եվրամիություն - Թուրքիա մերձեցմանը: Նիկոսիան պահանջում է, որպեսզի Թուրքիան պարտավորություն ստանձնի պաշտոնապես ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Լյուքսեմբուրգում Եվրամիության խորհրդի նիստում այսօր հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Գեորգոս Յակովուն:

Լյուքսեմբուրգում նախատեսված էր Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ գիտական հետազոտությունների ոլորտում ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը սպառնացել է չժամանել Լյուքսեմբուրգ, եթե Եվրամիությունը հաստատի Կիպրոսի նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG