Մատչելիության հղումներ

Քենիայի նախագահը հայտարարել է, որ կապ չունի արտաքսված հայ եղբայրների հետ


Քենիայի նախագահ Մվայի Քիբակին կիրակի օրը հայտարարել է, որ իր ընտանիքը որեւէ կապ չունի երկու հայ եղբայրների՝ Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի հետ, որոնք անցած շաբաթ արտաքսվել են երկրից:

Նախագահը նաեւ խոստացել է հետաքննել երկու եղբայրների գործունեությունը Քենիայում: Sunday Nation թերթից նա պահանջել է ներողություն խնդրել «բացարձակ սուտ» տարածելու համար: Թերթը գրել էր, որ հայազգի եղբայրները կապեր ունեն մի կնոջ հետ, որին լրատվամիջոցները անվանում են նախագահի երկրորդ՝ ոչ պաշտոնական կին:

Հայազգի եղբայրների հետ կապված պատմությունը սկսվել էր մի քանի ամիս առաջ, երբ Քենիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտարարել էր, թե Արթուր Մարգարյանը եւ Արթուր Սարգսյանը վարձկաններ են, որոնց իշխանությունները մտադիր են օգտագործել ընդդիմության դեմ:

Քենիայի ոստիկանությունը հայտնել է, որ եղբայրների արտաքսման ժամանակ նրանց շքեղ առանձնատանը զենք եւ զրահաբաճկոններ են հայտնաբերվել:

Եղբայրները բազմիցս հայտարարել են, որ Քենիայում միայն գործարարությամբ են զբաղվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG