Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Վարդան Օսկանյանը:

Նրա վկայությամբ, առայժմ հայտնի չէ՝ միջնորդավորվա՞ծ կլինի հանդիպումը, թե՞ անմիջական:

«Վերջնական ձեւաչափը եւ օրակարգը ինձ հայտնի չեն», - ասաց նա: - «Կան հարցեր, որոնց շուրջ տարիներ շարունակ համաձայնություն չի եղել, բայց հիմա համաձայնություն կա»:

Նախօրեին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս տարի սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, Վարդան Օսկանյանն ասել էր, թե «հետագա անելիքները կհստակեցվեն երկու արտգործնախարարների հանդիպումից հետո»:

«Բուխարեստից նախագահները հեռացել են առանց նոր հանդիպման մասին պայմանավորվածության», - փաստել էր հայաստանցի նախարարը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG