Մատչելիության հղումներ

Հայաստանի Գլխավոր դատախազության կատարած ուսումնասիրությունների համաձայն, 2000-2005 թվականների ընթացքում հանրապետությունում կատարվել է 1241 ինքնասպանություն եւ 1157 ինքնասպանության փորձ:

Հատկապես շատ են դեպքերը Երեւանում՝ 1005 եւ Շիրակի մարզում՝ 306: Լոռու մարզում ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարած անձանց 60 տոկոսը հոգեկան հիվանդ է եղել: Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրապետությունում տղամարդիկ ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու՝ 69 տոկոսը կամ 1767 հոգի:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ հինգ տարիների ընթացքում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել 58 զինծառայող եւ 110 անչափահաս, որոնցից 60֊-ը դպրոցահասակ: Շարժառիթները տարբեր են եղել՝ կրոնականից մինչեւ սոցիալական, նաեւ անձնական դժբախտություն, անբուժելի հիվանդություն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG