Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը կվերլուծի բանակցությունների արդյունքները եւ կփոխի իր դիրքորոշումը»


«Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարությունը կվերլուծի Ռամբույեում եւ Բուխարեստում կայացած բանակցությունների արդյունքները եւ ավելի կառուցողական կարձնի իր դիրքորոշումը», - ըստ «Թրենդ»-ի, այսօր հայատարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Ըստ նրա՝ «Երեւանը հասկանում է, որ ներկայիս դիրքորոշումը ցանկալի արդյունքներ չի տալիս: Ժամանակի ընթացքում Հայաստանի դիրքերը էլ ավելի կթուլանան: «Հայաստանի բանկչության կեսը լքել է երկիրը, ակնառու է ճահճացումը: Այսինքն՝ տվյալ դիրքորոշումը պետք է վերանայվի», - շարունակել է Ազիմովը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը, Արազ Ազիմովը նշել է, որ քննարկվելու է, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նախագահների բուխարեստյան հանդիպումից հետո: «Կարծիքներ կփոխանակվեն «բացերի» մասին, որոնք առաջացել են բանակցություններում Հայաստանի դիրքորոշման պատճառով: Մենք պետք է պատասխանենք հարցին, թե ո՞ր ուղղությամբ է անհրաժեշտ շարունակել երկխոսությունը»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը խոսել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի ռոտացիայի մասին: «Չեմ կարծում, թե Սթիվեն Մաննին փոխարինող դիվանագետը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում պակաս փորձառու կլինի: Որքան գիտեմ, այդ դիվանագետը չափազանց բանիմաց, փորձառու եւ սկզբունքային է», - ասել է Արազ Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG