Մատչելիության հղումներ

«Ճակատագիր»-ը էկրան է բարձրանում


Դեպքերը սկսում են զարգանալ 1985 թվականից Աֆղանստանում, որտեղ ծառայում է Գոռ անունով գլխավոր հերոսը: Աֆղանստանում հրաշքով կենդանի մնալուց հետո Գոռը վերադառնում է հայրենիք` Լեռնային Ղարաբաղ ու նվիրվում ընտանիքին: Սակայն ղարաբաղյան պատերազմում կորցնելով որդուն, Գոռը ստանձնում է իր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի ղեկավարությունը:

«Ֆիլմը ներկայացնում է ղարաբաղյան շարժման սկիզբը եւ նպատակ ունի ցուցադրել հանրությանը բոլոր այն իրադարձություները, որոնք տեղի են ունեցել Արցախում 90-֊ականների սկզբին: Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմական փաստերի վրա», ֊- ասում է ֆիլմի էքսկլյուզիվ պրոդյուսեր Հայկ Բաքրջյանը:

«Ճակատագիր»-֊ը նկարահանվել է Ղարաբաղում, իսկ մոնտաժման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ում: Գոռ Վարդանյանը վստահեցնում է, որ նոր ֆիլմը տարբերվում է իր նախորդ մարտաֆիլմերից` թե սյուժեով, թե որակով: Մինչ այժմ առավելապես կարատեի իր վարպետությամբ հայտնի ոռը խոստովանում է, որ ազատամարտիկի դերը բոլորովին առանձնանում է իր նախորդ դերերից: «Ֆիլմը դիտելիս ես ինքս հուզվում եմ», - ասում է Գոռը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 11֊-ին Երեւանում, երկու օր անց Լեռնային Ղարաբաղի հանդիսատեսը հնարավորություն կունենա այն դիտել մեծ էկրանին, այնուհետեւ «Ճակատագիր»-ը կցուցադրվի նաեւ միջազգային էկրաններին: «Ճակատագիր»-ը կմասնակցի նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG