Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանաչ մարզադաշտերը՝ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում


«Հայաստանում ամենամեծ ֆուտբոլասերը ես եմ: Նկատի չունեմ միայն տարիքս», - ասում է բանաստեղծ, երգիծաբան եւ պարզապես մեծ ֆուտբոլասեր Արամայիս Սահակյանը: Հայաստանի «Գլխավոր ոզնի»-ն լավատես է, չի կասկածում, որ մի օր էլ աշխարհի առաջնությունում մեր հավաքականին ենք երկրպագելու: Մրցաշարում Հայաստանի ընտրանու բացակայության պայմաններում Արամայիս Սահակյանը երկրպագելու է եվրոպական թիմերին: Մեծ սպասելիքներ ունի հատկապես Իսպանիայի հավաքականից:

Վերջին 2 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Ռոնալդինյոն խոստացել է աշխարհի առաջնության ընթացքում նոր, ֆանտաստիկ հնարք ցուցադրել: Սակայն միայն ֆուտբոլիստները չէ, որ պատրաստվում են տարվա կարեւորագույն մարզական իրադարձությանը: Մարզական մեկնաբանները նրանցից հետ չեն մնում: Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն առաջին անգամ է նման մակարդակի մրցաշար մեկնաբանելու: «Իրադարձությանը պատրաստվել եմ անգամ քառակի եռանդով, չէ որ նման մրցաշար 4 տարին մեկ է անցկացվում», - ասում է նա:

Էդուարդ Քալանթարյանը առաջնությունից տպավորիչ խաղ եւ գեղեցիկ գոլեր է ակնկալում: Հույս ունի, որ ի տարբերություն նախորդ առաջնության, այս անգամ մրցավարներն ավելի հաջող հանդես կգան եւ կոպիտ սխալներ թույլ չեն տա, չէ որ ֆուտբոլում նրանց դերը նույնպես կարեւոր է:

Այսօր Գերմաիայում կտրվի տարվա մարզական կարեւորագույն իրադարձության մեկնարկը: Երեւանի ժամանակով 21:00 ին խաղադաշտ դուրս կգան Գերմանիայի եւ Կոստա-Ռիկայի հավաքականները: Իսկ մինչ այդ տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը:

Գերմանիայի մարզադաշտերը ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կմնան մինեւչ հուլիսի 9-ը: Հենց այդ օրն էլ հայտնի կդառնա աշխարհի 18-֊րդ առաջնության հաղթողը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG