Մատչելիության հղումներ

Բաքու կժամանեն Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները


Հունիսի 19-ից 21-ը Իսլամական համաժողով կազմակերպության արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանելու Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մանուչեհր Մոթթաքին:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, ավելի քան 50 պետություններ միավորող Իսլամական համաժողով կազմակերպությունում Ռուսաստանը ունի դիտորդի կարգավիճակ: Բաքվում նախարար Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարների հետ:

Ավելի վաղ Իսլամական համաժողով կազմակերպության արտգործնախարարների նիստին մասնակցելու մտադրության էր հատնել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG