Մատչելիության հղումներ

Սկսվում է «մեծ ֆուտբոլը»


Այսօր Գերմանիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մասնակիցների թվում 32 ազգային հավաքական է, թիմերը Գերմանիա են ժամանել Եվրոպայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից եւ Ասիայից:

Հավաքականները բաժանված են 8 խմբերի, հանդիպումները տեղի կունենան ֆուտբոլային գերտերություն Գերմանիայի 12 քաղաքներում: Առաջնությունը կտեւի ճիշտ մեկ ամիս, կկայանա 64 հանդիպում: Հուլիսի 4-ին եւ 5-ին կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան Դորտմունդում եւ Մյունխենում, պարտվածները հուլիսի 8-ին Շտուտգարտում կպայքարեն բրոնզե մեդալների համար, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, Բեռլնում կորոշվի ֆուտբոլի աշխարհի 18-րդ չեմպիոնը:

Ներկայիս չեմպիոնը հզոր Բրազիլիան է, որն ընդհանուր առմամբ 5 անգամ է ճանաչվել աշխարհի ուժեղագույն թիմ: Երեքական անգամ աշխարհի չեմպիոն են դարձել Գերմանիան եւ Իտալիան, երկուական հաղթանակ ունեն Ուրուգվայն ու Արգենտինան, մեկական ոսկի ունեն Անգլիան եւ Ֆրանսիան: Հարավային Ամերիկան 9-ը անգամ է նվաճել գավաթը, Եվրոպան՝ 8 անգամ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG