Մատչելիության հղումներ

Հայաստանը Սեւծովյան կազմակերպության նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին


Հինգշաբթի օրը Երեւանում ավարտվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որի ընթացքում Հայաստանը այդ կազմակերպությունում նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին:

Վեհաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը՝ Բաքվում:

Երեւանյան նիստում Ադրբեջանը ներկայացնող պատգամավոր Ասաֆ Հաջիեւը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Միլլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովի շնորհավորանքը իր պաշտոնակից Տիգրան Թորոսյանին՝ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Տիգրան Թորոսյանը խնդրեց լավագույն մաղթանքները փոխանցել Ադրբեջանի իր պաշտոնակցին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG