Մատչելիության հղումներ

Զուրաբ Նողաիդելի. «Վրաստանում ստեղծվում են տասնյակ հազարավոր նոր եւ կայուն աշխատատեղեր»


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին այսօր հայտարարել է, որ 2006 թվականի առաջին հինգ ամիսների վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրում ստեղծվել է 70 հազար նոր աշխատատեղ: Այս մասին հաղոդում է թբիլիսյան «Պրայմնյուզ» գործակալությունը:

Վարչապետի խոսքով, այս տարվա առաջին ամիսների վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վրացական ձեռնարկություննների շրջանառությունը աճել է 30 տոկոսով, իսկ նորաստեղծ ձեռնարկություննների թիվը երկրում հասել է 30 հազարի:


Գեւորգ Ստամբոցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG