Մատչելիության հղումներ

Կառավարությունը 7,5-ական միլիոն դրամ է շնորհել Թուրինում հաղթանակած հայ շախմատիստներին


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում հաղթած Հայաստանի հավաքականի անդամներից, մարզիչներինց յուրաքանչյուրին շնորհել 7,5 միլիոն դրամ:

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, 2,5 միլիոնը հատկացվում է «Օլիմպիական խաղերում եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» կառավարության 2001 թվականի որոշման համաձայն, եւս 5 միլիոն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG