Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի գործողություններում չկան հանցանշաններ եւ նա պետք է անմեղ ճանաչվի:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, գլխավոր դատախազությունը համակարծիք չէ դատարանի վճռին, որով Հրանտ Դինկը վեց ամիս ազատազրկման է դատապարտվել իր հոդվածում թուրքերի ինքնությունը վիրավորելու մեղադրանքով:

Գլխավոր դատախազությունը իր անհամաձայնությունն է հայտնել դատական ատյանների կայացրած որոշումների կապակցությամբ՝ նշելով, թե ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի, ցանկացած քննադատական կարծիք, եթե այն չի պարունակում վիրավորանք, չպետք է պատժվի բանտարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG