Մատչելիության հղումներ

Լատվիայի խորհրդարանը որոշեց բացել նախկին ՊԱԿ-֊ի արխիվները


Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) այսօր որոշեց բոլորի համար մատչելի դարձնել ՊԱԿ-֊ի նախկին գործակալների ցուցակը:

Նախկին գործակալների տվյալները հանրությանը մատչելի կդառնան նոյեմբերի 1֊-ից՝ հոկտեմբերի 7-֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, շատերը անարդարացի են համարում ՊԱԿ-֊ի նախկին գործակալների անունների հրապարակումը, քանզի, տարբեր տվյալներով, ԽՍՀՄ-֊ի օրոք Լատվիայում մոտ 25 հազար գործակալ կար, մինչդեռ այսօր արխիվներում պահպանվել են նրանցից ընդամենը 4 հազարի գործերը:

Դիտորդները նաեւ նշում են, որ ցուցակներում չեն կարող լինել գործող պատգամավորների անուններ, քանի որ յուրաքանչյուր ընտրություններից առաջ թեկնածուները պարտադիր պետք է տեղեկանք ներկայացնեն, որ իրենց անունը ընդգրկված չէ ՊԱԿ-֊ի նախկին գործակալների ցուցակում:

Անկախության հռչակումից հետո Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշեց չհրապարակել ՊԱԿ֊-ի նախկին գործակալների անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG