Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը որոշել է օգտվել Չեռնոգորիայի եւ Կոսովոյի նախադեպերից


Մերձդնեստրի արտգործնախարար Վալերի Լիցկայը այսօր հայտարարել է, որ չճանաչված հանրապետությունը մտադիր է օգտվել Չեռնոգորիայի եւ Կոսովոյի նախադեպերից:

«Այս տարին հատկանշական է, քանզի Եվրոպան նոր մոտեցումներ է ցուցաբերում սառեցված հակամարտությունների լուծմանը: Այդ մոտեցումները արդեն փորձարկվել են Չեռնոգորիայում, իսկ մոտ ժամանակներս իրենց հաստատումը կգտնեն նաեւ Կոսովոյում»,֊ - ասել է Մերձդնեստրի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Բրյուսելում պնդում են, թե Չեռնոգորիան եւ Կոսովոն՝ Մերձդնեստրի համար օրինակ չեն: Նման պայմաններում մենք պետք է տեղի չտանք եւ հետեւողականորեն պաշտպանենք մեր դիրքորոշումը»:

Չեռնոգորիան վերջերս անջատվեց Սերբիայից, իսկ Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG