Մատչելիության հղումներ

Մաքմիլան-֊Սքոթ. «Եթե Ուկրաինան համարվում է Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ինչո՞ւ ոչ Հայաստանը»


Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մաքմիլան-֊Սքոթը այսօր հայաստանցի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, փաստելով, որ հունվարին մի որոշում է ընդունվել, որով Ուկրաինան համարվում է Եվրամիության անդամակցության ճանապարհին գտնվող երկիր, հարց է տվել՝ «Այս պարագայում՝ ինչո՞ւ ոչ Հայաստանը, Վրաստանը կամ Ադրբեջանը»:

Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Մաքմիլան֊-Սքոթը նաեւ հայտնել է, որ Եվրամիությունում այժմ շրջանառվում է այդ կազմակերպության ընդարձակման երկու տարբերակ, ընդ որում «ֆրանս-գերմանական մոդելով նախատեսվում է Եվրամիության ընդլայնման բավական մեծ տարածք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG