Մատչելիության հղումներ

logo-print

Քայլի Մինոուգը՝ տարվա կին Բրիտանիայում


Ինքը՝ Մինոուգը Լոնդոնում կայացած պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա չի եղել, սակայն ուղերձ է հղել, որում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին մեծ աջակցության համար եւ խոստացել է առաջիկայում բեմ վերադառնալ:

Մյուս անվանակարգերում պարգեւների են արժանացել գեղեցիկ սեռի եւս 18 ներկայացուցիչ: Այդ թվում՝ ռոքի լեգենդ Օզզի Օզբորնի կինը՝ Շերոնը, ճանաչվել է «Տարվա անհատականություն հեռուստատեսությունում», իսկ «Մեծ Բրիտանիայի տարվա երգչուհի» է ճանաչվել Շարլոտտե Չերչը: Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհուն՝ Զառա Ֆիլիփսին ամսագրի ընթերցողները շնորհել են «Տարվա մարզիկ» տիտղոսը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG