Մատչելիության հղումներ

Ադրբեջանում արձանագրվել է արդյունաբերական արտադրության 45,5 տոկոսի աճ


ԱՊՀ-ի երկներում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ամենամեծ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Ադրբեջանում՝ 45,5 տոկոս: Հայաստանում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 2,9 տոկոսով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ԱՊՀ-ի միջպետական վիճակագրական կոմիտեում:

Բելառուսում արդյունաբերական արտադրությունն աճել է 12,3 տոկոսով, Տաջիկստանում՝ 7,2, Ռուսաստանում՝ 3,5, Ղազախստանում՝ 2,7 եւ Ուկրաինայում 0,4 տոկոսով: Արդյունաբերական արտադրության անկում է գրանցվել Ղրղըզստանում եւ Մոլդովայում, համապատասխանաբար՝ 9,5 եւ 5,9 տոկոս:

ԱՊՀ-ի միջպետական վիճակագրական կոմիտեն որեւէ տեղեկություն չի հրապարակել Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG