Մատչելիության հղումներ

Բաքու-Ջեյհանի աշխատանքը 10 օրով դադարեցվելու է


Այս ամսվա վերջին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը կանգնեցվելու է 10 օրով՝ վերջնական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Այդ մասին հայտնել է «BP-Ադրբեջան» ընկերության նախագահ Դեյվիդ Վուդվորդը:

Բաքու֊-Ջեյհան նավթատարը շահագործման է հանձնվել մայիսի 28-֊ին: Ներկայումս այն օրական 200 հազար բարել նավթ է հասցնում Ջեյհան: Այս կիրակի ադրբեջանական նավթով բեռնված առաջին նավը Ջեյհանից ուղեւորվեց դեպի Հարավային Կորեա:

Հուլիսի 13֊-ին կկայանա նավթամուղի բացման պաշտոնական արարողությունը՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG