Մատչելիության հղումներ

Երեւանում ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը


Հայաստանի Ազգային ժողովում այսօր շարունակվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը, որը նախագահում է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը։

Երկօրյա քննարկումների օրակարգը հագեցած է՝ էներգետիկ անվտանգություն, բնապահպանական հարցեր, առեւտրային, տրանսպորտային հաղորդակցության խնդիրներ, համագործակցություն իրավապահ, մշակութային, գիտական բնագավառներում։ Վեհաժողովի աշխատանքներին, ի թիվս 11 երկրների 98 պատվիրակների, մասնակցում են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։

Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Կարծում եմ, որ մենք սկզբում պետք է լուծենք [ղարաբաղյան] հակամարտությունը, չէ՞ որ խոսքը պատերազմի մասին է։ Ինչպե՞ս կարող ենք մենք առեւտուր անել կամ համագործակցել մի երկրի հետ, որը մեզ հետ գտնվում է պատերազմական վիճակում ու զավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG