Մատչելիության հղումներ

Հաղթած շախմատիստները վերադարձան Երեւան


Թուրինում անցկացված շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում հաղթանակած Հայաստանի տղամարդկանց հավաքականը կեսգիշերն անց վերադարձավ Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի մարզիկներին դիմավորեցին հազարավոր մարդիկ, Հայաստանի կառավարությունը՝ գրեթե ողջ կազմով:

Թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանն ասաց. - «Մենք ապրեցինք պատմական օր: Շատ ուրախ ենք, որ կարողացանք այդ բարձունքին հասնել»:

«Սա առաջին լուրջ հաղթանակն է. մեր հաղթանակները դեռ առջեւում են», - Ազատության հրապարակում հավաքված հազարավոր երկրպագուներին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG