Մատչելիության հղումներ

Երեւանում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը


Այսօր Երեւանում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը:

Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս լիագումար նիստում քննարկվելիք հարցերից մեկն էլ վերաբերելու է տարածաշրջանում անվտանգությանը:

Երեկ երեկոյան Հայաստանի Ազգային Ժողովի աշխատակազմի ներկայացուցիչները Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին կդիմավորել են հայ-վրացական սահմանին, Երեւանում են նաեւ Թուրքիայի պատվիրակները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց խորհրդարանի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը: Նրա վկայությամբ՝ Ադրբեջանից երկու պատվիրակ է ժամանել Երեւան:

Երեւանյան նիստում, որը կտեւի մինչեւ հունիսի 8ը, տեղի կունենա վեհաժողովի նախագահության ռոտացիա՝ Հայաստանի խորհրդարանը նախագահությունը կփոխանցի Ադրբեջանի Միլլի մեջլիսին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG