Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները շարունակում են հավատալ, որ 2006 թվականը պատուհան է «Ղարաբաղի շուրջ համաձայնության հասնելու համար»


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր Բուխարեստում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանագահ Սթիվեն Մաննը, համանախագահները «շարունակում են հավատալ, որ 2006 թվականը այն պատուհան է Ղարաբաղի շուրջ համաձայնության հասնելու համար»:

Բանակցային գործընթացում (նախորդ փուլի համեմատությամբ) առաջընթացին վերաբերող հարցին ամերիկացի դիվանագետը պատաստախեց. - «Միայն կասեմ, որ մենք շատ մանրամասն բանակցություններ ենք ունեցել»:

Ըստ հաղորդագրությունների, շրջանառությամբ մեջ դրված համակարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին աշխատանքային փաստաթղթին վերաբերող հարցին ի պատասխան Սթիվեն Մաննը ասաց. - «Փաստաթղթերը փոխվում են շատ հաճախ»:

Այսպիսով, Ղարաբաղյան բանակցությունների բուխարեստյան փուլում եւս որեւէ արդյունք չարձանագրվեց:


Հրայր Թամրազյան, Բուխարեստ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG