Մատչելիության հղումներ

Հայաստանցի երիտասարդները բողոքում են ազգայնամոլության դեմ


Ակցիային մասնակցում էր շուրջ մեկ տասնյակ կազմակերպություն:

«Պետությունները պետք է խիստ վերաբերմունք ցույց տան Ռուսաստանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Պետությունների հանդուրժողականությունը կարող է խթանել ազգայնամոլության ծավալումը», - ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ակցիային մասնակցում էր նաեւ Ջեյսոնը, որը Հայաստան է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ այստեղ բարեգործությամբ է զբաղվում: Նա ասում է, որ ինքը «ոչ մի հասարակական կազմակերպություն չի ներկայացնում», այլ «ներկայացնում է մարդկությունը»: Ակցիայի մասին տեղեկացել է ընկերներից, անմիջապես որոշել է մասնակցել դրան եւ արտահայտել իր բողոքը: Ազգայնամոլական դրսեւորումներին ԱՄՆ֊-ում նույնպես առնչվել է: Ջեյսոնի կարծիքով՝ այս հարցում մեծ է իշխանությունների դերը. - «Եթե հստակ պատժամիջոցներ կիրառվեն, ապա արդյունքը երկար սպասել չի տա»:

Մոսկվայում ազգայնամոլության զոհ էր դարձել նաեւ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը: Նրա խոսքերով՝ ինքը «դեռ լավ է պրծել»: Կինոռեժիսորը նշում է, որ նույնը կարող էր տեղի ունենալ նաեւ ոչ սլավոնական արտաքին ունեցող ցանկացած օտարերկրացու հետ: Իսկ այն, որ ազգայնամոլ հանցագործները մնում են անպատիժ, նրա խոսքերով, ակնհայտ է;

Այսօրվա ակցիայի մասնակիցները Ռուսաստանի դեսպանատնից ուղեւորվեցին արտաքին գործերի նախարարություն: Նրանց կարծիքով, հայկական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ստեղծված իրավիճակը փոխելու համար:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG