Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են Բաքու - Ջեյհանից նավթ գողացող 2 անձ


Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 անձի, ովքեր 3 այլ անհատների հետ նավթ էին գողանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից Ջեյհանի տերմինալի մոտակայքում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալությունը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան, երբ նավթը բենզատարի մեջ լցրած «ձեռներեցները» փորձում էին լքել Ջեյհանի տերմինալի շրջանը: Նշվում է, որ նավթատարում բարձր ճնշման պատճառով հաջողվել է գողանալ միայն 2 տոննա նավթ:

Մյուս 3 անձանց որոնումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG