Մատչելիության հղումներ

Իրանցի ֆուտբոլիստները ժամանեցին Գերմանիա


Կիրակի օրը Իրանի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Գերմանիա, որտեղ այս շաբաթ սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Մենք պատրաստ ենք աշխարհի առաջնությանը: Մենք ամեն ինչ կանենք հաջորդ փուլ անցնելու համար»,֊ - հայտարարել է թիմի ավագ Ալի Դեյեն:

Հավաքականի կազմում է կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը, որը առաջին հայն է թիմում Անդրանիկ Իսկանդարյանից հետո: Իսկանդարյանը Իրանի ազգային հավաքականում խաղացել է 1978 թվականին:

«Լինելով կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ, ես որեւէ խնդիր չունեմ, եւ հարաբերությունները թիմի ներսում շատ լավն են»,֊ - ասել է Թեյմուրյանը «Ֆրանս պրես»-֊ին, ավելացնելով՝ - «Կարծում եմ, մենք հաջորդ փուլ մտնելու 80-֊տոկոսանոց հնարավորություն ունենք»:

Առաջին խաղը Իրանի հավաքականը կանցկացնի Մեքսիկայի թիմի հետ՝ Նյուրնբերգում, որտեղ հրեաները պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակահրեական հայտարարությունների դեմ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG