Մատչելիության հղումներ

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, կիրակի օրը Վրաստանի կառավարության նիստում նախագահ Միխեիլ Սահակաշվիլին քննադատել է իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում եւ համեմատել սննդամթերքի գները Վրաստանում եւ Հայաստանում:

«Թբիլիսիի շուկաներում տավարի եւ խոզի միսը արժե 8 լարի, հավը՝ շուրջ 7 լարի: Մեր եղբայրական հարեւան Հայաստանում, որտեղ շատ ավելի անբարենպաստ կլիմայական պայմաններ են, ավելի քիչ բերքատու հող է եւ ավելի փոքր տարածք, շուկաներում միսը արժե 6, երբեմն՝ 5 լարի, հավը 2 լարիով ավելի էժան է, քան մեզ մոտ», - ասել է Սահակաշվիլին:

Միխեիլ Սահակաշվիլին փաստել է, որ թեեւ Վրաստանում մեծ քանակությամբ խնձոր է կուտակվել, որովհետեւ սպառման շուկաները Վրաստանի առջեւ փակել են, իսկ դա պետք է հանգեցներ գների անկման, Հայաստանում խնձորը ավելի էժան է, եւ «դեռ շատ ապրանքներ այնտեղ ավելի էժան են, քան Վրաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG