Մատչելիության հղումներ

7 միլիոն դոլար՝ Հայաստանում թռչնագրիպի կանխարգելման համար


Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին թռչնագրիպի կանխարգելման նպատակով 6 միլիոն 250 հազար դոլարի վարկային եւ մոտ 800 հազար դրամաշնորհ տրամադրելու ծրագրերը: Վարկը 40 տարվա մարման ժամկետ ունի:

«Հայաստանում թռչնագրիպի տարածման վտանգը մշտապես կա: Մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանում վիճակը բարվոք էր համարվում, հարեւան երկրներում թռնչագրիպը մարդկային զոհերի պատճառ դարձավ, եւ այդ պարագայում մեր իրավիճակը բարվոք չի կարող համարվել», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀԲ-ի Երեւանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG