Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը՝ շախմատային օլիմպիադայի չեմպիոն


Թուրինում շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 150 երկրների շարքում երեկ հաղթող ճանաչվեց՝ չկրելով ոչ մի պարտություն:

Փայլուն խաղ ցույց տվեցին ՖԻԴԵ-ի գավաթակիր Լեւոն Արոնյանը,Վլադիմիր Հակոբյանն ու Կարեն Ասրյանը, երիտասարդ Գաբրիել Սարգսյանը: 13 տուրում մեր հավաքականը 36 միավոր հավաքեց, 2 միավորով առաջ անցնելով արծաթե մեդալակիր Չինաստանի հավաքականից:

Համաշխարհային օլիմպիադայում հաղթած Հայաստանի պատվիրակությունը Երեւան կժամանի այսօր՝ երեկոյան 21:30-ին:

Նախատեսվում է, որ Հայաստանի հավաքականի ժամանումից հետո Ազատության հրապարակում մեծ հանդիսություն կկազմակերպվի:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG