Մատչելիության հղումներ

ՄԱԿ խմբակցության անդամ Մնացական Պետրոսյանը՝ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ


Այսօր Հայաստանի Ազգային ժողովը սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) անդամ Մնացական Պետրոսյանին, որը միակ թեկնածուն էր:

Նրա օգտին քվեարկեցին 72 պատգամավորներից 71-֊ը, մեկ պատգամավոր դեմ քվեարկեց:

Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ «Օրինաց երկիր»֊ը դուրս եկավ իշխող կոալիցիայից, իսկ այդ կուսակցության անդամ Գագիկ Մխեյանը հրաժարվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Մինչեւ 2003 թվականին ՄԱԿ֊-ի ընտրացուցակով պատգամավոր ընտրվելը 50֊-ամյա Մնացական Պետրոսյանը եղել է «Արսօյլ» ընկերության տնօրենի տեղակալ: Մինչեւ հանձնաժողովի ղեկավար ընտրվելը նա նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն էր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG