Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի ամենամեծ բուհի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը, որը միակ թեկնածուն էր:

Ոստանիկ Մարուխյանը երկար տարիներ դասավանդել եւ պաշտոնավարել է ճարտարագիտական համալսարանում, եղել է այդ բուհի պրոռեկտորը: 1999 թվականին աշխատել է որպես Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի առաջին տեղակալ: 2003 թվականին պատգամավոր է ընտրվել Դաշնակցության համամասնական ընտրացուցակով:

Կառավարության կողմից ռեկտորի պաշտոնում հաստատվելուց հետո Մարուխյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Դաշնակցությունը պետք է որոշի, թե ով է փոխարինելու նրան խորհրդարանում: Գեղամ Մանուկյանից հետո, որն անցած ամիս դարձավ պատգամավոր, Դաշնակցության ընտրացուցակում Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն է, ապա «Պեգաս» ընկերության ղեկավար Ալվարդ Գրիգորյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG