Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթասկզբին Բաքու է ժամանելու ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան՝ մասնակցելու Կասպից ծովի ավազանի նավթագազային որորտին նվիրված միջազգային ցուցահանդես-գիտաժողովին:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Ջոնաթան Հենիկը, հունիսի 6-ին բացվող ցուցահանդես-գիտաժողովին մասնակցելուց բացի, նախատեսված են Բրայզայի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ: Դրանց ընթացքում կքննարկվեն էներգետիկայի, մարդու իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան փոխգործակցությյանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG