Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Հիմլի Գյուլերը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել նավթամուղը տնօրինող «Բոթաշ» ընկերության ղեկավարների հետ, որին նաեւ մասնակցել են հատուկ ծառայությունների, ոստիկանության եւ առափնյա պարեկային ծառայության ներկայացուցիչները:

«Այսօրվանից անհրաժեշտ է շատ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել նավթ գողանալու, եւ մանավանդ՝ նավթատարը պայթեցնելու փորձերը կանխելու համար», - ըստ ադրբեջանական day.az-ի, հայտարարել է Գյուլերը:

Անվտանգության ապահովման ծրագիրը ենթադրում է նավթատարի երկայնքով ոստիկանական պարեկային կետերի ավելացում եւ ոստիկանության շարժական խմբերի ստեղծում:

Ըստ աղբյուրի, անցած շաբաթ քուրդ գրոհայինները պայթեցրել են նավթատարի մի հատված Արեւելյան Թուրքիայում՝ հասցնելով շուրջ 340 հազար դոլարի վնաս:

Ադրբեջանական նավթի առաջին խմբաքանակը Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստ է հասել մայիսի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG