Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացիները Բուշին համարում են ամենավատ նախագահը վերջին 60 տարում


Միացյալ Նահանգներում Քուինիպիակի համալսարանի անցկացրած հարցումները վկայում են, որ 1945 թվականից ԱՄՆ-ի ամենավատ նախագահը Ջորջ Բուշն է: Նման կարծիք է հայտնել հարցվածների 34 տոկոսը:

Բուշին վատ գնահատական տվածների 55 տոկոսը Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներ են, 35 տոկոսը անկախ են եւ 7 տոկոսը հարում են Հանրապետական կուսակցությանը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են նախկին նախագահներ Ռիչարդ Նիքսոնը եւ Բիլ Քլինթոնը՝ համապատասխանաբար 17 եւ 16 տոկոս:

Սպիտակ տան ամենալավ ղեկավար ամերիկացիները համարում են Ռոնալդ Ռեյգանին՝ 28 տոկոս, իսկ երկրորդ տեղում, որքան էլ տարօրինակ է, նույն Բիլ Քլինտոնն է՝ 25 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG