Մատչելիության հղումներ

Արեւմտյան տերությունները Իրանին քաջալերելու եւ պատժելու միջոցների փաթեթ են մշակել


Արեւմտյան տերությունները համաձայնեցրել են քաջալերման եւ պատժի միջոցների մի փաթեթ` փորձելով համոզել Իրանին հրաժարվել իր միջուկային ծրագրերից: Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի եւ Գերմանիայի ներկայացուցիչների՝ երեկ Վիեննայում կայացած հանդիպումից հետո:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մարգրետ Բեքեթը, չբացահայտելով փաթեթի բովանդակությունը, ասել . - «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, եթե Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից: Մենք նաեւ պայմանավորվել ենք, որ եթե Իրանը որոշի բանակցություններ չվարել, հետագա քայլերը պետք է արվեն Անվտանգության խորհրդում»:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի հետախուզության ղեկավար Ջոն Նեգրոպոնտեն կարծիք է հայտնել, որ Իրանը կարող է ատոմային ռումբ ունենալ մինչեւ 2010 թվականը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG