Մատչելիության հղումներ

«Պաշտոնական Բաքուն հավասարակշռված է համարում տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունը», - այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, Թաղիզադեն նշել է, թե «խաղաղապահների տեղակայման հնարավորությունը նախատեսված է նաեւ բանակցային գործընթացի շրջանակներում քննարկվող կարգավորման բաղկացուցիչներից մեկով»:

«Քննարկվող 8-10 բաղկացուցիչների թվում նախատեսվում են անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ: Դրանց շրջանակներում չի կարելի բացառել հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը», - ասել է Թաիր Թաղիզադեն:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը նաեւ նշել է, որ, ըստ կողմերի միջեւ նախնական պայմանավորվածության, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի կազմում չպետք է ներկայացված լինեն տարածաշրջանի պետությունները, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG