Մատչելիության հղումներ

Ամբողջովին հոսանքազրկվել են Վրաստանի արեւելյան շրջանները եւ Թբիլիսին


«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ Արեւելյան Վրաստանի բոլոր շրջանները` ներառյալ մայրաքաղաք Թբիլիսին, ամբողջովին հոսանքազրկվել են: Էլեկտրաէներգիա չի մատակարարվում նույնիսկ կենսական նշանակության օբյեկտներին, կանգնեցվել է Թբիլիսիի մետրոն:

«Վրաստանի պետական էներգահամակարգ» ընկերությունից հայտնել են, որ հինգշաբթի օրը մոտավորապես 11:30-ին տեղի ունեցել Վրաստանի արեւելյան եւ արեւմտյան շրջանները կապող բարձրավոլտ գծի վթարային անջատում:

«Վթարի պատճառները պարզվում են: Քայլեր են ձեռնարկվում ցածրավոլտ գծերի հաշվին Արեւելյան Վրաստանի էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ», - հայտնել են Վրաստանի էներգամատակարար ընկերությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG