Մատչելիության հղումներ

Պուտինը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ի հրամանագրով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան է նշանակել Վասիլի Իստրատովին:

52-ամյա Իստրատովը կրթությամբ պատմաբան է: Մինչեւ նոր նշանակումը՝ 1996 թվականից, Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալն էր:

Վասիլի Իստրատովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է, թե մտադիր է Բաքու ժամանել հուլիսին եւ «ջանքեր գործադրել, որպեսզի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները զարգանան եւ ամրապնդվեն»:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը թափուր էր 2004 թվականի սեպտեմբերից, երբ ավարտվել էին նախկին դեսպան Նիկոլայ Ռյաբովի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG