Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայս. «Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնելու իրավունք ունի»


ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը այսօր հայտարարել է, թե «Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնելու իրավունք ունի»:

Նա նաեւ ասել է, որ իր երկիրը պատրաստ է բազմակողմանի բանակցություններ վարել Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի ուրանը հարստացնելու գործընթացից:

Մեկնաբանների կարծիքով, սա Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխություն է, քանի որ մինչ այժմ ԱՄՆ-֊ը հրաժարվում էր Իրանի հետ բանակցություններից:

Ռայսը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-֊ը պատրաստ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ, սակայն չի քննարկում լիարժեք դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG