Մատչելիության հղումներ

Դոուսեթ-Կոիրոլո. «Համաշխարհային բանկի վարկանիշային սանդղակում Հայաստանը ամենաբարձր տեղում է»


Համաշխարհային բանկի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դոուսեթ-Կոիրոլոն այսօր Երեւանում հայտնել է, որ բանկի «վարկանիշային սանդղակում, որը վերաբերում է բանկի ծրագրերի իրագործմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, Հայաստանն ամենաբարձր տեղն է գրավում»:

Այս հայտարարությունը Համաշխարհային բանկի պաշտոնյան արել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Դոնա Դոուսեթ֊-Կոիրոլոյին ուղեկցել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը, որը ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

«Հանրապետության նախագահն ասել է, որ ձեռք բերածով չենք բավարարվելու եւ շարունակելու ենք ակտիվ բարեփոխումների գործընթացը», - փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG