Մատչելիության հղումներ

Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել հանցավոր եկամուտների օրինականացման դեմ պայքարի Եվրասիական խմբում


Հայաստանը եւ Աֆղանստանը դիտորդի կարգավիճակ են ստացել հանցավոր եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Եվրասիական խմբում: Այդ մասին այսօր հայտնել է խմբի ղեկավար Վիկտոր Զուբկովը:

«Կովկասյան եւ աֆղանական ուղղությունները մեզ համար շատ կարեւոր են», - շեշտել է նա:

2004 թվականին ստեղծված խմբի անդամ են Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն 11 երկրներ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խումբը զբաղվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային չափանիշների կիրառմանը աջակցելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG