Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Իվանով. «Չեմ բացառում, որ տեսանելի ապագայում Ղարաբաղում խաղաղապահներ կտեղակայվեն»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը չի բացառել, որ Ղարաբաղում կարող են խաղաղապահներ տեղակայվել:

«Չեմ բացառում, որ տեսանելի ապագայում այնտեղ [Լեռնային Ղարաբաղում] խաղաղապահ ուժեր կհայտնվեն՝ երաշխավորելու այն բոլոր քաղաքական պայմանավորվածությունների կատարումը, որոնք վաղ թե ուշ ձեռք են բերվելու»,֊ - ասել է Իվանովը Բաքվում, որտեղ տեղի է ունենում ԱՊՀ֊ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌՌ-֊ՏԱՍՍ-֊ը, Ռուսաստանի պատշպանության նախարարը ավելացրել է. - «Ոչ այս կողմ, ոչ այն կողմ» իրադրությունը չի կարող հավերժ շարունակվել»:

«Ղարաբաղյան կարգավորման վերջնական սխեման պետք է հիմնված լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության վրա: Այդ դեպքում երաշխավոր երկրները ցանկացած գործողության կդիմեն այդ համաձայնությունը ապահովելու համար, եւ ոչ թե այլ կերպ, ինչին մեզ երբեմն դրդում են»,֊ - ասել է Իվանովը:

Անդրադառնալով Ախալքալակից ռուսաստանյան զորքերի դուրսբերմանը, Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է. - «Տեխնիկայի եւ ռազմական գույքի մի մասը, իրոք, Ախալքալակից տեղափոխվում է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայան: Դա չի կարող հանգեցնել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության ապակայունացմանը, մանավանդ, որ այդ գույքի դուրս բերումը չի խախտում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի սահմանափակումները»:

ԱՊՀ֊ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հաստատվել է մինչեւ 2010 թվականը ԱՊՀ երկրների՝ պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Հայաստանը, Վրաստանը եւ Թուրքմենստանը նիստին չեն մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG