Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյան. «Ռուսաստանյան զորքերի դուրսբերումից հետո վիճակը Ջավախքում կվատթարանա»


«Ռուսաստանյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո հայերի վիճակը Ջավախքում կարող է լրջորեն վատթարանալ», - հայտարարել է այսօր Երեւանի կենտրոնում կայացած հանրահավաքում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

«Պատմությունը բազմիցս է ցույց տվել, որ ռուսների հեռանալուց հետո սկսվել են հայերի հետապնդումները: Նույնը կլինի նաեւ Ջավախքում, որտեղ արդեն արյունալի բախումներ են եղել», - ավելացրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:

Արամ Կարապետյանը կանխատեսել է, որ իրավիճակը Վրաստանում գնալով սրվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG