Մատչելիության հղումներ

Հրդեհ Երեւանի կենտրոնում


Այսօր հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում: Մոտ երկու ժամ տեւած հրդեհի արդյունքում այրվել է 6 սեփական տուն:

Կրակն ընդգրկել է մոտ 800 քառակուսի մետր տարածք: Զոհեր եւ վիրավորներ չկան: Հրշեջների աշխատանքին խոչընդոտել է այն հանգամանքը, որ թաղամասը խիտ բնակեցված է, իսկ փողոցները նեղ են:

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է քանդել Կոնդի մեկ-֊երկուհարկանի սեփական տները եւ դրանց փոխարեն էլիտար բարձրահարկեր կառուցել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG